Անահիտ Կիրակոսյանի դուստրն ամուսնանում է. մանրամասներ Արամ Վարդևանյանը դադարեցնում է փաստաբանական գործունեությունը Կինոների մեջ սենց են չէ՞ «աշխատասենյակը ազատում»․ Հրաչյա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Չեմ համբերում, թե երբ եմ քեզ տեսնելու․Արամ Ասատրյանի թոռան կնոջ գրառումը «Opel»-ը Ազատության պողոտայից դեպի Սարալանջ տանող հատվածում վրшերթի է ենթարկել հետիոտնին Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան «Գետի մոտ էի, եկան ասեցին՝ քեզ ման են գալիս». 14-ամյա Վահեն մանրամասներ է հայտնել (տեսանյութ) Վրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներ Այս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում Լոռու դպրոցում արձանագրվել են սովորողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր Հեռախոսի ծնգոցով բանկային հավելվածից գումարները չեն տանում, հնարավոր չէ․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ) Փաշինյանն սպառված է․ ոչ մի պրոպագանդա չի կարող փոխարինել պատմությանը․ Սուրենյանց (տեսանյութ) 

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարգևատրեց ուսուցիչներին

Քաղաքական

Հոկտեմբերի 5-ին Երեւանն ու մարզերը ներկայացնող մանկավարժներ հյուրընկալվել էին խորհրդարանում: Ուսուցչի տոնի առթիվ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ կրթության բնագավառում ներդրած մեծ ավանդի համար հանրապետության տարբեր դպրոցների 53 ուսուցիչներ պարգեւատրվեցին: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիսավոր պայմաններում անձամբ հանձնեց Ազգային ժողովի Պատվո մեդալները, ԱԺ պատվոգրերն ու Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրերը: ԱԺ Պատվո մեդալների արժանացան Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ԿԳՆ իրավաբանական վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը, Լոռու մարզի, Վանաձորի թիվ 7 հիմանական դպրոցի տնօրեն Լուսիկ Սարգսյանը, Կոտայքի մարզի, Չարենցավանի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Գայանե Փանոսյանը, Արմավիրի մարզի Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմանական դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանը, Սյունիքի մարզի Խնձորեսկի միջնակարգ դպրոցի տնօրեն Վալենտինա Բալայանը, Երեւանի թիվ 144 դպրոցի տնօրեն Գագիկ Հովհանիսյանը, Երեւանի թիվ 19 դպրոցի տնօրեն Հասմիկ Ղարիբյանը, Երեւանի թիվ 160 դպրոցի տնօրեն Անահիտ Գալստյանը, Երեւանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող թիվ 8 հատուկ կրթահամալիրի տնօրեն Վարդուհի Խեբոյանը, Շիրակի մարզի, Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցի փոխտնօրեն ՄԵլանյա Մելքոնյանը, Տավուշի մարզի Իջեւանի թիվ 5 դպրոցի դասվար Անահիտ Ղուլարյանը, Վայոց Ձորի մարզի Մալիշկայի թիվ 1 դպրոցի դասվար Արփիկ Նավասարդյանը, Արարատի մարզի Մխչյանի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Ասյա Դանիելյանը, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդի Ա. Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Անահիտ Մելքոնյանը, Երեւանի Լ. Տոլստոյի անվան դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Ռիտա ԱՎետիսյանը, Երեւանի «Հերացի» ավագ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Լալագե Հակոբյանը, Երեւանի թիվ 97 ավագ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Ռիտա Ազիզյնաը եւ «Հայ ասպետ» հեռուստամրցույթի կազմակերպիչ Կարին Տոնոյանը:

Շնորհավորելով մանկավարժներին` Հովիկ Աբրահամյանն ասաց.

«Սիրելի ուսուցիչներ,

Հարգելի բարեկամներ,

Ողջունում եմ ձեզ եւ սրտանց շնորհավորում բոլորիս համար այս հոգեհարազատ տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Ինձ համար միշտ էլ հաճելի է հանդիպել մանկավարժների հետ, առավել եւս նման գեղեցիկ առիթով: Ուսուցչի օրը, իրոք, ամենասիրված մասնագիտական տոներից մեկն է բոլորիս համար:

Ուսուցչի դերը անգնահատելի է հատկապես երկրի համար ճակատագրական պահերին: Դա ապացուցվել է դարերի ընթացքում, նույնիսկ այն ժամանակ, երբ օտար ճնշումների ներքո մենք կորցնում էինք մեր պետականությունը: Բացառություն չէ նաեւ մեր նորագույն պատմությունը: Անկախությունը ձեռք բերելուց անմիջապես հետո էլ, այն դժվարին տարիներին՝ հաղթահարելով սոցիալական ծանր կենսապայմանները, դուք հավատարիմ մնացիք ձեր բարձր կոչմանը՝ ձեր ուրույն ներդրումը ունենալով նորաստեղծ պետության կայացման գործում: Ինչպես մեր քաջարի զինվորներն էին պահում մեր սահմանները, այդպես էլ դուք, սիրելի ուսուցիչներ, ապահովում էիք հուսալի թիկունք ու կերտում մեր վաղվա օրը:

Դպրոցը հասարակության ու պետության հենարանն է, ուսուցիչը՝ այդ հենարանի հիմնասյունը: Ձեր անձնվեր աշխատանքով դուք սերմանում եք սեր, հավատ, հանդուրժողականություն եւ, ամենակարեւորը, հայրենիքին անմնացորդ ծառայելու մղում: Ամեն անգամ, երբ ուսուցիչը դասասենյակ է մտնում, տեղի է ունենում փոքրիկ հրաշք՝ նա ստանձնում է մատաղ սերնդին դժվարություններով լի կյանքին նախապատրաստելու պատասխանատվությունը:

Ուսուցիչը ոչ միայն գիտելիքներ փոխանցող անձ է, այլեւ հոգեւոր արժեքների եւ բարոյական նորմերի կրողը: Հենց այս հանգամանքով է պայմանավորված ուսուցչի վսեմ առաքելությունը՝ երիտասարդ սերնդի դաստիարակությունը, ուժեղ եւ առաքինի քաղաքացու ձեւավորումը:

Սիրելի ուսուցիչներ,

Կրթական համակարգը եղել եւ միշտ էլ լինելու է պետության հոգածության ներքո: Այս տարիների ընթացքում մենք լուրջ հաջողություններ ենք արձանագրել, սակայն դեռեւս շատ անելիքներ ունենք եւ շարունակելու ենք ամեն կերպ աջակցել կրթական ոլորտի կատարելագործմանը, ինչպես նաեւ բարելավել մեր մանկավարժների կենսամակարդակը: Դա բխում է մեր ընդհանուր շահերից: Ուզում եմ հավաստիացնել, որ տարեցտարի այդ նպատակին ուղղված ջանքերն ավելի արդյունավետ ու ծանրակշիռ են դառնալու: Հիրավի, մենք միշտ ցանկանում ենք տեսնել մեր ուսուցիչներին բարձր տրամադրությամբ, բայց երբեմն մոռանում, որ նրանք եւս մեր աջակցության կարիքն ունեն:

Եւս մեկ անգամ շնորհավորելով ձեզ այս լուսավոր տոնի առթիվ՝ ցանկանում եմ, ի դեմս ձեզ, երախտագիտությունս հայտնել բոլոր ուսուցիչներին՝ նրա՛նց, ովքեր տարիներ շարունակ իրենց նվիրել են սերունդներ կրթելու պատվավոր առաքելությանը: Առաքելությանը, որի հիմքում անսահման սերն է երեխաների նկատմամբ:

Մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, անձնական երջանկություն ու բարեկեցություն»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչպես վարժել հիշողությունը․ պարզ սովորություններ՝ մտավոր կարողությունները պահպանելու համարԵվրամիությունը քննարկում է Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունների նոր ձևաչափը«Առավոտյան նախավարժանք․ փոքր սովորություն՝ մեծ ազդեցությամբՈՒԵՖԱ-ն սպառնում է բոյկոտել ՖԻՖԱ-ի մրցաշարերը՝ մասնավոր ներդրողների ներգրավման պատճառովՉինաստանի դեսպանը խոսել է բանակի առաքելության և հայ-չինական բարեկամության մասինԱնահիտ Կիրակոսյանի դուստրն ամուսնանում է. մանրամասներ «Նոան» դուրս եկավ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլԶՈՒ ԳՇ պետը քննարկել է հրամանատարական հավաքի օրակարգային հարցերըԱրարատ Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են ենթակառուցվածքային ծրագրերըՀայաստանում քննարկվել է ԵՄ վիզաների ազատականացման ծրագրի իրականացման ընթացքըԵԱՏՄ-ից դուրս Հայաստանին գազի նույն պայմանները չեն առաջարկվի․ ՌեշետնիկովԵվրամիությունում ուժեղացվում է պայքարը առցանց ֆինանսական խարդախությունների դեմԱրամ Վարդևանյանը դադարեցնում է փաստաբանական գործունեությունը Թուրքիան պատրաստ է աջակցել Լիբանանի հարավի վերականգնմանը․ Էրդողան Ռուսաստանը չի մասնակցի հոկեյի աշխարհի առաջնությանը Կինոների մեջ սենց են չէ՞ «աշխատասենյակը ազատում»․ Հրաչյա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Չեմ համբերում, թե երբ եմ քեզ տեսնելու․Արամ Ասատրյանի թոռան կնոջ գրառումը Թուրքիայում շարունակվում են խոշոր անտառային հրդեհները․ գրանցվել է 115 բռնկումԴավիթ Խուդաթյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են էներգետիկ և ենթակառուցվածքային ծրագրերը«Opel»-ը Ազատության պողոտայից դեպի Սարալանջ տանող հատվածում վրшերթի է ենթարկել հետիոտնին Ռուսաստան–Հյուսիսային Կորեա համագործակցությունը շարունակում է ընդլայնվելԵվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան Եվրամիությունում քննարկվում է միգրացիոն քաղաքականության խստացումը«Գետի մոտ էի, եկան ասեցին՝ քեզ ման են գալիս». 14-ամյա Վահեն մանրամասներ է հայտնել (տեսանյութ)ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցության ծրագրերի ֆինանսավորման նոր մեխանիզմ է ներկայացվելՀայ սկաուտները Գինեսի ռեկորդ են սահմանել՝ 809 հոգով շուշանի պատկեր ստեղծելովՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներ ԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերըԱյս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում Իլոն Մասկը կրկին դառնում է Հանրապետական կուսակցության գլխավոր ֆինանսավորողներից մեկըՖԻՖԱ-ն կկորցնի իր հոգին․ Բլատերը քննադատության է ենթարկել Ինֆանտինոյի ծրագիրըԼոռու դպրոցում արձանագրվել են սովորողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցըՀեռախոսի ծնգոցով բանկային հավելվածից գումարները չեն տանում, հնարավոր չէ․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ) Փաշինյանն սպառված է․ ոչ մի պրոպագանդա չի կարող փոխարինել պատմությանը․ Սուրենյանց (տեսանյութ)ԵՄ-ն կարող է ճնշել Հայաստանին՝ Ռուսաստանի դեմ քայլեր ձեռնարկելու համար․ ԵվրապատգամավորՓաշինյանի որոշմամբ պաշտոնանկություն է տեղի ունեցել Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԴատարանը փոխել է Բագրատ Սրբազանի՝ կիրակնօրյա պատարագների մասնակցության վայրը Ռուսաստանից նոր ուղերձ՝ Երևանին․ կոնցեսիան դադարեցվի՝ ներդրումները պետք է վերադարձվեն Վենսն ու Նեթանյահուն բացահայտ բախվել են. ՀԷՑ-ից մինչև Ծառուկյան․ օրվա ամենակարևոր լուրերը (տեսանյութ)Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կուժեղացվեն աղետների պատրաստվածության կարողությունները60 հազար քաղաքացու ձայն գողացել են․ սա չլսված մի դեպք է (տեսանյութ)«Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» Կարևոր փոփոխություն բոլոր քաղաքացիների համար․ Հայաստանը անցնում է նոր անձնագրերի Աջափնյակում հայտնաբերվել են թմրամիջոց և հրազեն (տեսանյութ) ՏԿԵՆ-ում քննարկվել են «Առողջ տանիք» ծրագիրը, վերականգնվող էներգետիկան և աղբահանության համակարգըՎիզաների ազատականացման գործընթացը Հայաստանում խորքային փոփոխություններ կբերի․ Արփինե Սարգսյան ՈւԵՖԱ-ն կարող է բոյկոտել Աշխարհի առաջնությունը
Ամենադիտված