Խելահեղ գեղեցկություն. Ջենիֆեր Լոուրենս (ֆոտո)
Հասարակություն
Ջենիֆեր Լոուրենսը դարձել է Harper's Bazaar-ի նոյեմբերյան թողարկման հերոսուհին: Դերասանուհուն նվիրված հոդվածը անվանվել է «Խելահեղ գեղեցկություն» (Reckless Beauty):
Բեն Հասսեթոմի կողմից արված լոսանկարում Ջենիֆերը ռետրո կերպար ունի: Ու թեև մուգ շրթներկը Լոուրենսին մի քանի տարի մեծ է ցույց տալիս, համաձայնվեք, որ այս կերպարը նրան սազում է:
Ի դեպ` երկրպագուները շուտով հնարավորություն կունենան դերասանուհուն տեսնելու որպես կատակերգության հերոսուհու: Պարզ է դարձել, որ նա փոքրիկ դեր կկատարի «Հիմարը և ավելի հիմարը» ֆիլմի շարունակության մեջ: Ջիմ Քերրին և Ջենիֆեր Լոուրենսը` միասին... մենք արդեն ցանկանում ենք դա դիտել:
Աղբյուր` LADYNEWS.am:



















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն