Հրաժեշտ արխիվագետ Սարգիս Դարչինյանին
Հասարակություն
Հոկտեմբերի 5-ին Թբիլիսիում տեղի ունեցավ վաստակաշատ արխիվագետ, թբիլիսահայ ճանաչված ճարտարագետ, Վրաստանի հայկական պատմական կոթողների հետազոտող և մեծ գիտակ Սարգիս (Սերգո) Դարչինյանի հուղարկավորությունը:
Առավոտից թբիլիսահայությունը Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում վերջին հրաժեշտն էր տալիս ազգի լավագույն զավակին, ով իր գիտակցական կյանքի 40 տարիները նվիրել է Վրաստանում, հատկապես Թբիլիսիում հայոց հետքի ուսումնասիրությանը և ստեղծել գիտականորեն հիմնավորված, փաստարկներով հագեցած ու լուսանկարներով ապացուցված բազմաբնույթ արխիվ:
Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, կատարվեց եկեղեցու կարգ: Հավարտ արարողության Թեմակալ առաջնորդը օրհնության և վշտակցության խոսքերով դիմեց սգակիր թբիլիսահայությանը, ով կորցրեց ազգի նվիրյալ իր անդամին: Այնուհետև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանն ընթերցեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ցավակցական հեռագիրը Սարգիս Դարչինյանի մահվան կապակցությամբ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն