Հռիփսիմե Հակոբյանի տպավորիչ անակնկալը Մարտին Մկրտչյանին (ֆոտո)
Հասարակություն
Երգիչ Մարտին Մկրտչյանը երեկ նշում էր ծննդյան տարեդարձը: Նա բոլորել է 29 տարին, ինչի առթիվ գիշերվանից բազմաթիվ շնորհավորանքներ և անակնկալներ է ստացել:
Օրվա առաջին ու ամենամեծ անակնկալը երգչին մատուցել է կինը՝ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը: Պարզվում է՝ Մարտինը մտադիր չի եղել նշել տարեդարձը, սակայն ստիպված է եղել :) «Որոշել է չնշել ծնունդս, քանի որ ցանկանում էի հաջորդ տարի մեծ շուքով նշել 30-ամյակս: Սակայն գիշերը եկա տուն ու տեսա, որ Հռիփսիմեն հավաքել է մեր ամենամոտ ընկերներին և բարեկամներին՝ մոտ 50 հոգու: Մինչև լուսաբաց մեր տանը խնջույք էր, այնպես որ, հարևաններին լավ անհանգստացրել ենք:) Ամեն ինչ շատ լավ անցավ՝ փուչիկներով, հրավառությամբ, երաժշտությամբ: Շատ տպավորիչ ծնունդ էր,- ESem.am-ին ասաց երգիչն ու հավելեց, որ անակնկալները շարունակվել են ամբողջ գիշեր: -Առավոտյան արթնանալուն պես կրկին անակնկալներ են եղել: Նույնիսկ թվարկել չեմ կարող, քանի որ դրանք իսկապես շատ-շատ էին»:

Մարտինի փոխանցմամբ՝ բազմաթիվ և բազմատեսակ նվերներ է ստացել: Սիրելիի նվերի մասին, սակայն, նա գերադասեց լռել՝ դա համարելով խիստ անձնական: Երեկոյան երգիչը պատրաստվում է շարունակել խնջույքը ընկերների և հարազատների հետ:
Ի դեպ, երգչի մոտ գեղեցիկ ավանդույթ է դարձել ամեն տարի տարեդարձի օրը պրեմիերա ունենալը. «Ծննդյանս առթիվ բազմաթիվ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ եմ ստանում թե՛ իմ հարազատներից, թե՛ երկրպագուներից: Այդ պատճառով էլ տարիներ առաջ որոշեցի շնորհակալությունս տեսահոլովակով և նոր երգով հայտնել: Սա էլ իմ նվերն է նրանց:)»:

Մանրամասները` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն