Ռոնալդուի գոլը վերջին րոպեին և «Ռեալի» հաղթանակը (տեսանյութ)
Սպորտ
Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Լևանտեն» հյուրընկալեց Մադրիդի «Ռեալին»: Պայքարն ավարտվեց 2:3 հաշվով` հօգուտ հյուրերի:
Հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: Երկրորդ խաղակեսի 57-րդ րոպեին Բաբա Դիավարան դաշտի տերերին հաշվի մեջ առաջ մղեց, այնուհետև 4 րոպե անց Սերխիո Ռամոսը հավասարեցրեց հաշիվը: Հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ «Արքայական ակումբը» երկրորդ գոլը ընդունեց սեփական դարպասը:
Դաշտի տերերի կազմում աչքի ընկավ Նաբիլ Էլ Ժարը: Չնայած նրան, որ «Արքայական ակումբը» հանդիպման ավարտին զիջում էր 2:1 հաշվով, այնուամենայնիվ կարողացավ հաղթանակի հասնել: Հիմնական ժամանակի վերջին րոպեին Ալվարո Մորատան հաշիվը դարձրեց 2:2, իսկ ավելացված ժամանակում Ռոնալդուն հեղինակեց իր թիմի հաղթական գոլը:
Այս հաղթանակից հետո մադրիդյան թիմը երրորդ հորիզոնականում է:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում