«Mitsubishi Pajero»-ի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի (լուսանկարներ)
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 47-րդ կմ-ին՝ Արարատ գյուղի վարչական տարածքում, Mitsubishi Pajero մակնիշի 32 ՕՍ 825 համարանիշի ավտոմեքենայի մեջ տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը Mitsubishi Pajero ավտոմեքենայի մեջ հայտնաբերել է վարորդի՝ Արարատ քաղաքի բնակիչ 71-ամյա Արտուշ Գրիգորյանի դին:

Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ վարորդը ավտոմեքենան վարելու ընթացքում հանկարծամահ է եղել, ինչն էլ պատճառ է դարձել, որ ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել բետոնե սյանը: Փաստի առթիվ քննիչ Ս. Զոհրաբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, մահվան վերջնական պատճառը հայտնաբերելու և ավտոտեխնիկական:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը եղել է ամրագոտին կապած, իսկ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են սրտի համար նախատեսված դեղեր:
Մանրամասները՝ այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն