Երևանի փոխքաղաքապետի որդին «Toyota Prado»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի (լուսանկարներ)
Արտակարգ Պատահար
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեկ ժամը 19:30-ի սահմաններում՝ Մալաթիա տոնավաճառի դիմաց, 21-ամյա Էդմոնդ Դավիթի Օհանյանը իր կողմից վարած Toyota Prado մակնիշի 60 DQ 060 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 55-ամյա Անահիտ Բաղդասարյանին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապ օգնություն և բժիշկների հետ վրաերթի ենթարկվածին տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն, որից հետո ներկայացել է վրաերթի վայր ժամանած ոստիկանության օպերատիվ քննչական խմբի ղեկավար, քննիչ Տ. Վարդանյանին:


Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանման տարածք: Արմենիա բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ տուժածի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ Toyota Prado-ի վարորդ Է. Օհանյանը Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի որդին է:
Մանրամասները՝ այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն