«Արարատ-73»-ի մեծարումը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սպորտ
1973 թվականի Մոսկվայի «Վ. Ի. Լենինի անվան կենտրոնական մարզադաշտում» տեղի ունեցավ Երևանի «Արարատի» և Կիևի «Դինամոյի» հանդիպումը, որտեղ «Արարատը», 2:1 հաշվով հաղթելով մրցակցին, նվաճեց Խորհրդային Միության գավաթը:
Այնուհետև «Հրազդան» մարզադաշտում «Արարատ-73»-ը, Լենինգրադի «Զենիթին» 3:2 հաշվով հաղթելով, նվաճեց նաև Խորհրդային Միության չեմպիոնի տիտղոսը:
Այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Արարատ-73»-ի հաղթանակների 40-ամյակին նվիրված մեծարման արարողությունը:
Լեգենդար ֆուտբոլիստները զարդարված ավտոբուսով պտտույտ կատարեցին Հանրապետության հրապարակում և ուղևորվեցին «Հրազդան» մարզադաշտ: Միջոցառումները կշարունակվեն նաև Ագարակում:
Տեսանյութը՝ Lurer.com-ի


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում