Եկող շաբաթվա վերջում տաքացում է սպասվում
Հայաստան
Հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը, պարզեցմամբ պայմանավորված, սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում ևս 4-5 աստիճանով:
Հոկտեմբերի 7-ին շրջանների մեծ մասում կդիտվի մասամբ ամպոտ եղանակ, սպասվում է տեղումների դադար, էական տեղումներ արդեն չեն սպասվում:
Բացառություն կկազմեն հարավային շրջանները. այստեղ կպահպանվի ամպամած ու անձրևային եղանակը: Օդի ջերմաստիճանը ցերեկը չի փոխվի:
Շտապենք ուրախացնել, որ եկող շաբաթվա վերջում տաքացում է սպասվում:
Եղանակը Երևանում.
Հոկտեմբերի 6-ին լույս 7-ի գիշերն սպասվում է պարզեցում և օդի ջերմաստիճանի անկում` առանց տեղումների: Ցերեկը նույնպես կդիտվի առանց էական տեղումների եղանակ: Այս օրերին հնարավոր է քամի` 10-15մ/վրկ արագությամբ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից