Մեքսեսի հարվա՞ծը. դա ֆուտբոլ չէ. Կելինի
Սպորտ
«Յուվենտուսի» ֆուտբոլիստ Ջորջո Կելինին Իտալիայի առաջնության 7-րդ տուրում «Միլանի» (3:2) նկատմամբ հաղթանակից հետո նշել է.
«Կրկին ինքներս մեր կյանքը բարդացրինք, և կարող էինք թույլ տալ «Միլանին» հավասարեցնել հաշիվը: Եթե դա նրանց հաջողվեր, մենք մեկ շաբաթ չէինք կարողանա քնել: Գոհ եմ մեր հաղթանակից և այն փաստից, որ գոլի հեղինակ դարձա: Մեքսեսի հարվա՞ծը, դա ֆուտբոլ չէ»,–ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է թուրինյան ակումբի թվիթերյան էջը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում