Sportbox. Օզբիլիսը պրիմիտիվ էր գործում, սակայն հարվածները վտանգավոր էին
Սպորտ
Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրի «Սպարտակի» և «Թերեկի» միջև հանդիպմանը, ինչպես նաև` Օզբիլիսի խաղին է անդրադարձել ռուսական sportbox կայքը։
«Հանդիպման առաջին խաղակեսը բավականին ձանձրալի ստացվեց և հիշվեց միայն խաղակեսի ավարտից մի քանի րոպե առաջ Յուրա Մովսիսյանի կատարած հարվածը: Երկրորդ խաղակեսում «Սպարտակն» ավելացրեց ագրեսիան: Ակտիվ էին գործում Մակգիդին և Օզբիլիսը: Հայ կիսապաշտպանը հաճախ էր սրում խաղը, սակայն պրիմիտիվ էր գործում. նրա փորձերի միայն 5-րդ մասն էր հաջող ստացվում, իսկ դրիբլինգից հետո Օզբիլիսը նախընտրում էր ինքը հարվածել, ոչ թե փոխանցում կատարել: Հարվածները բավականին վտանգավոր էին ստացվում»,- գրում է կայքը:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում