Ռուսաստանում Վրաստանի քաղաքացիների համար ընտրատեղամասեր չեն բացվի
Վրաստան
Ռուսաստանում գտնվող Վրաստանի քաղաքացիները չեն կարողանա մասնակցել իրենց պետության նախագահական ընտրություններին, քանի որ Ռուսաստանում վրացիների համար չեն բացվելու ընտրատեղամասեր. այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիդ Զալքալիանին երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ, մեջբերում է Newsgeorgia-ն:
Նշենք, որ Վրաստանում հերթական նախագահական ընտրություններն ընթանալու են հոկտեմբերի 27-ին: Վրաստանի քաղաքացիների համար ընտրատեղամասեր են բացվելու աշխարհի 37 երկրների 44 քաղաքներում:
«Քանի որ Ռուսաստանի և Վրաստանի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, ապա այդ երկրում հոկտեմբերի 27-ին չեն բացվի ընտրատեղամասեր»,-ասել է Զալքալիանին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն