Մեսսին, Մասկերանոն և Իգուաինը չեն հրավիրվի Արգենտինայի հավաքական
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսին և Խավիեր Մասկերանոն չեն հրավիրվի ազգային հավաքականի՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա խաղերին:
Երկու ֆուտբոլիստներն էլ ընդգրկված էին թիմի ընդլայնված կազմում, սակայն գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան չի դիմի նրանց օգնությանը: Ֆուտբոլիստները կմնան Բարսելոնայում և կշարունակեն ապաքինվել:
Նշենք, որ Գոնսալո Իգուաինը վնասվածքի պատճառով նույնպես չի մասնակցի հավաքականի խաղին:
Արգենտինայի ընտրանին արդեն իր համար ապահովել է աշխարհի 2014 թ.-ի առաջնության ուղեգիր:
Արգենտինացիները հոկտեմբերի 12-ին կխաղան Պերուի հավաքականի հետ, հոկտեմբերի 16-ին` Ուրուգվայի:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում