«Մենք Մխիթարյանի կարիքը կզգանք». Լուչեսկու
Սպորտ
«Մենք չպետք է մոռանանք, որ Մխիթարյանին ձեռք ենք բերել Դոնեցկի «Մետալուրգից»՝ Ուկրաինայի առաջնության միջակ թիմից: Ինձ համար այնքան տպավորիչ չէր նրա հաջողությունները խաղադաշտում, որքան իր պահվածքը: Ես Հենրիկին պատկերացնում էի որպես թիմի առաջատար և պնդում նրա տրանսֆերի ձեռքբերմանը: Արդյունքում` ես ճիշտ գտնվեցի. նա առաջընթաց ապրեց «Շախտյորի» հետ: «Շախտյորը» նրան մեծ օգուտ տվեց, և Հենրիկն էլ իր հերթին, իր պահվածքով և ձեռքբերումներով, օգնեց թիմին: Մենք միշտ իր հետ ենք: Նա մեր «եղբայրն» է, և նրա կարիքը կզգանք: Միևնույն ժամանակ, մենք փորձում ենք մոռանալ հեռացած ֆուտբոլիստներին և վստահություն ենք ցուցաբերում նոր ֆուտբոլիստների նկատմամբ», -Լուչեսկուի խոսքերը մեջբերում է «Հանքափորների» պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում