Հասմիկ Կարապետյան. «Իմ և Շանթի հայացքները համընկնում են»
Այլ
Ինչպես արդեն գիտենք, Հասմիկ Կարապետյանն ընտրյալ ունի: Երգչուհին BRAVO.am-ի հետ բացառիկ հարցազրույցում համաձայնեց խոսել իր սիրելիի` երաժիշտ, դիջեյ, պրոդյուսեր Շանթ Կիրմիզյանի մասին:
«Այժմ շատ երջանիկ եմ, սիրում եմ ու սիրված եմ, թե հետագայում ինչ կլինի, միայն Աստծուն է հայտնի: Կցանկանամ, որ ամեն ինչ իր տրամաբանական հունով ընթանա, ինչո՞ւ ոչ, նաեւ նոր կյանքի սկիզբ դառնա»,-նշեց Հասմիկը` հավելելով հետեւյալը. «Այն երգչուհիներից եմ, որ միշտ հանդիսատեսի հետ կիսվել է անձնական ապրումներով, բայց տարիների ընթացքում հասկացել եմ` հարկավոր չէ: Երբ կինը կամ տղամարդն ամենուրեք խոսում է իր կյանքի մասին, այն այլեւս անձնական չի լինում»:
Դետրոյթ քաղաքում բնակվող Շանթն օրեր առաջ է մեկնել Հայաստանից, իսկ հայրենքում գտնվելու ընթացքում սիրելիի եւ ԴերՀովայի հետ «Kami» ակումբում համերգ-փարթիի է մասնակցել. «Նրանք դիջեյական վահանակի մոտ էին: Ես ու ԴերՀովան ներկայացրինք նաեւ «Սերը երկնքում» երգը»,-տեղեկացրեց երգչուհին:
Հասմիկ Կարապետյանը պատմեց, որ ընտրյալի` այստեղ լինելու ընթացքում հասցրել են իրար ավելի լավ ճանաչել.«Այցելել ենք տեսարժան ու ժամանցի տարբեր վայրեր ինչպես Երեւանում, այնպես էլ քաղաքից դուրս… Ոչինչ արհեստականորեն չեմ թաքցրել, բայց բոլոր մտերիմներիս հետ դեռ չեմ հասցրել ծանոթացնել: Քանի որ ժամանակը քիչ էր, մենք պետք է ավելի շատ երկուսով լինեինք, շատ առումներով միմյանց հասկանայինք»:
Գեղեցիկ զույգը դեռ չի պատրաստվում ամուսնանալ, բայց մեկ հարցում համոզված են` եթե օրինականացնեն հարաբերությունները, կնքահայրը կլինի Դեր Հովան.«Քանի որ երկուսիս մտերիմ ընկերն է, վստահ եմ, որ մեզ չի մերժի:)»:
Հասմիկ Կարապետյանն ընտրյալի` Շանթ Կիրմիզյանի հետ եւ ԴերՀովան ու Ստեփանը
Երգչուհու խոսքով` իր սիրելին թեև Հայաստանում չի բնակվում, բայց հայրենիքում հաճախ է լինում.«Բացի անձնականից, նաեւ ստեղծագործական համագործակցություններ կունենանք: Երկուսս էլ երաժշտական աշխարհի մարդիկ ենք, շատ հնարավոր է` համատեղ նախագծեր իրականացնենք, մանավանդ, մեր ճաշակները նման են եւ մեր հայացքները համընկնում են»:
Մանրամասները` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն