Իշխանությունները մտադիր են հարցը լուծել «անաղմուկ»
Հայկական Մամուլ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախորդ շաբաթ հայտարարել էր ԵԽԽՎ պատվիրակության կազմում փոփոխություններ կատարելու մտադրության մասին: Այդպես նա նպատակ ունի պատվիրակությունից հեռացնել «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, իշխանությունները, վախենալով, որ Փոստանջյանը մեծ աղմուկ կբարձրացնի ու կփորձի իրեն զոհի դերում ներկայացնել, մտադիր են այդ հարցը լուծել «անաղմուկ»:
Մասնավորապես իշխանությունները ծրագրել են փոխել ԵԽԽՎ պատվիրակության կազմավորման կարգը: ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, ասաց, որ դեռեւս հայտնի չէ, թե ինչպես է փոխվելու այդ կարգը, ու պատվիրակությունն ինչպես է ձեւավորվելու: Ասել է թե՝ մտադրությունը կա, բայց այն իրագործելու մեխանիզմները դեռ անհայտ են:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը