«Հիստերիկ հարցն ու հավասարակշռված պատասխանը»
Հայկական Մամուլ
Զարուհի Փոստանջյանի նշանավոր հարցը դուր չի եկել նաև ԵԽԽՎ-ում ներկայացված ընդդիմադիրներին:
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Լևոն Զուրաբյանն արձանագրել է, որ դրանով ընդդիմությունը զրոյացվեց, իսկ Արմեն Ռուստամյանն այն կարծիքին է եղել, որ «շահեց միայն Սերժ Սարգսյանը՝ սառը, հավասարակշռված պատասխան տալով հնչած անբովանդակ, հիստերիկ հարցին»:
ԲՀԿ ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանն ափսոսանք է ապրել Սերժ Սարգսյանի՝ Ղարաբաղի և մյուս կարևոր հարցերի առնչությամբ տրված պատասխանները Զարուհու հարցով ստվերվելու համար, չնայած առիթը բաց չի թողել եվրոպացիներին հանդիմանելու համար՝ մեր ընտրություններն ամեն անգամ մի քայլ առաջ որակելու առնչությամբ:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը