Ծեծկռտուք Գեղարքունիքում` հրազենի գործադրմամբ
Հայկական Մամուլ
Սեպտեմբերի 30-ին Գեղարքունիքում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Արդյունքում մարմնական վնասվածքներով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Գավառի բնակիչ 1993թ. ծնված Էմանուելը: Ավելի ուշ հրազենային վնասվածքով Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոն են տեղափոխվել ՌԴ քաղզքացիներ, եղբայրներ Արամը և Անդրանիկը:
Թերթի տեղեկություններով' երիտասարդները ինչ-որ հաշիվներ են մաքրել միմյանց հետ, որի պատճառը եղել է Էմանուելի եղբոր կողմից մեքենայի արագ վարելը: Սա դուր չի եկել Արամին և Անդրանիկին: Այս ամենի արդյունքում կողմերի միջև սկսվել է վիճաբանություն:
Ինչպես նշում է թերթը, իրավիճակն այնքան է բարդացել, որ Էմանուլն ստացել է մարմնական վնասվածքներ, իսկ վերջինիս ընկեր Ռուբենը որսորդական հրացանով կրակել է Արամի և Անդրանիկի ոտքերին:
Թղթակիցը ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացել է, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գոևծ' ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով :
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը