Գարեթ Բեյլը` 2013-ի լավագույն ֆուտբոլիստ
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը ճանաչվել է Ուելսի 2013-ի լավագույն ֆուտբոլիստ. տեղեկացնում է Ուելսի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Սա 24-ամյա ֆուտբոլիստի երրորդ մրցանակն է: Բեյլը Ուելսի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 2010, 2012-ին:
Բեյլն անցած մրցաշրջանում «Տոտենհեմի» կազմում անցկացրել է 41 խաղ և հեղինակել 24 գոլ: Ֆուտբոլիստի տրանսֆերի համար մադրիդյան ակումբը վճարեց մոտ 100 մլն եվրո:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում