Իտալիայում խորտակված նավում «դիակների պատ» են հայտնաբերել
Աշխարհ
Իտալիայում փրկարարները Լամպեդուզա կղզու մոտ խորտակված նավում աֆրիկացի անօրինական ներգաղթյալներից «դիակների պատ» են հայտնաբերել. տեղեկացնում է BBC-ն:
Ջրասույզներին հաջողվել է ջրից դուրս հանել 38 մարդու դիակ նավի այն բաժնից, որտեղ մինչ օրս չէր հաջողվել մտնել: Այսպիսով` խորտակված նավի ընդհանուր զոհերի քանակը հասել է 232-ի: Փրկարարների խոսքերով` մարմինները սեղմ միախառնված են եղել իրար, այնպես որ մեծ դժվարությամբ է հաջողվել նրանց առանձնացնել և դուրս բերել:
Ընդ որում, նավի ներսում դեռևս տասնյակ զոհերի դիակներ են մնում: Խորտակված նավը գտնվում է 47 մետր խորության վրա:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն