ԱՄՆ-ն շրջանառության է հանձնել նոր 100 դոլարանոց թղթադրամը
ԱՄՆ
Այսօր` հոկտեմբերի 8-ին, ԱՄՆ-ի դաշնային պահեստային ծառայությունը շրջանառության մեջ է դրել նոր 100 դոլարանոց թղթադրամը, որը հագեցած է կեղծումներից լրացուցիչ պաշտպանող հատկություններով, ինչպես օրինակ` եռաչափ կապույտ ժապավենը, որը ներհյուսված է թղթի հետ և ոչ թե տպագրված է թղթադրամի վրա: Թղթադրամը շրջելիս նրա վրա պատկերված զանգերը վերածվում են 100 թվանշանի:
Թղթադրամի վրա հայտնվել են նաև լրացուցիչ ջրային նշաններ և միկրոկնիք: Թղթադրամի վրա պատկերված նկարներն անկյան տակ թեքելիս փոխում են իրենց գույնը:




















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)