Իհարկե, Վիլանովան կվերադառնա «Բարսելոնա»
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը հայտարարել է, որ ակումբի նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան, հնարավոր է, վերադառնա կատալոնյան ակումբ, այս անգամ` այլ պաշտոնում:
Հիշեցնենք, որ ամռանը Խերարդո Մարտինոն փոխարինեց Վիլանովային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում: Վիլանովան ստիպված էր լքել ակումբը հիվանդության պատճառով:
«Նրա հիվանդությունը վատագույնն էր, ինչը տեղի է ունեցել ակումբի հետ, երբ ես եկել եմ ակումբ: Եթե Տիտոն ապաքինվի, իհարկե, կվերադառնա «Բարսելոնա»: Չգիտեմ` ինչ պաշտոնում, բայց կվերադառնա»,-Ռոսելի խոսքերը մեջբերում է իսպանական մամուլը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում