«Ռեալը» ունի 541 մլն եվրո պարտք
Սպորտ
Մադրիդի «Ռեալը» ավելի վաղ տարածված տեղեկության համաձայն` ունի 90 մլն եվրո պարտք, սակայն իսպանական As պարբերականը հերքել է այդ տեղեկությունը:
Ինչպես տեղեկացնում է պարբերականը, մադրիդյան թիմի պարտքը կազմում է 541 մլն եվրո: Պարտքի այս քանակի մեջ ներառվում է ֆուտբոլիստների, այլ ակումբների, ղեկավարությանը և բիզնես գործընկերների առջև պարտականությունները:
Նման քանակի պարտքի պատճառը եկամուտների նվազումն է. եթե վերջին տարիներին մադրիդյան թիմը ունենում էր եկամտի 12% աճ, ապա անցած տարի ակումբը նախորդի համեմատ ուներ 1% եկամտային աճ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում