Մահվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում. ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ, 24-ամյա Վիգեն Երանոսյանը, իր կողմից վարած՝ Opel մակնիշի, 34 MO 860 համարանիշի ավտոմեքենայով, Երևան –Արմավիր ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել, դեռևս անձը չպարզված, միջին տարիքի տղամարդու:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը փախուստի չի դիմել, ում՝ քիչ առաջ, ոստիկանության Էջմիածնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ավտոմեքենայով տեղափոխեցին ոստիկանության Էջմիածնի բաժին: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ:
Մանրամասն` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն