ժողովրդագրական լուրջ խնդիրներ Հայաստանում
Հայկական Մամուլ
Երեկ Երեւանում մեկնարկեց «Ժողովրդագրական մարտահրավերները ՀՀ-ում» համաժողովը, որի ժամանակ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն նշեց, որ Հայաստանը ժողովրդագրական լուրջ խնդիրներ ունի' արտագաղթ, տարեցների թվի ավելացում, ծնելիության ցածր ցուցանիշ եւ այլն: Իսկ մարտահրավերների պատասխանները գտնելն արդեն կենսական հարց է:
Հայաստանում աղքատությունը գնահատվում է 35 տոկոսից ավելի, բարձր են նաեւ գործազրկությունն ու արտագաղթը, ունենք տարածքային համաչափ զարգացման խնդիր:
«Ժողովրդագրական մարտահրավերները ՀՀ-ում» համաժողովը, որը նախաձեռնել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, նպատակ ունի ներկայացնել ժողովրդագրական մարտահրավերների խորքային ուսումնասիրություններն ու համապատասխան լուծումները:
Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը