Ակնկալվում են փոփոխություններ ՀՅԴ վերնախավում
Հայկական Մամուլ
Կրքերը ՀՅԴ-ում, մասնավորապես Երևանի կոմիտեում, չեն հանդարտվում: Այստեղ պատրաստվում են մինչև հոկտեմբերի վերջ ժողով հրավիրել՝ ՀՅԴ վերնախավում փոփոխություններ կատարելու հարցը քննարկելու համար: Բանն այն Է, որ Երևանի կոմիտեն ամենաընդդիմադիրն Է համարվում, և, ինչպես ասաց հավատավոր ընկերներից մեկը, «ամենաշատն է տուժել ընկեր Հրանտի վարած քաղաքականությունից»:
Թե կոնկրետ ինչ խնդիրներում, չասաց, սակայն, «Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, հիմնական դժգոհությունն առնչվում Է կոմիտեի ընտրություններին, որտեղ սովորաբար ընտրվում են ընկեր Հրանտի մարդիկ, առավելապես պարսկահայեր, ինչն Էլ տեղացիներին՝ երևանցիներին, դուր չի գալիս:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը