Մտադիր ենք ռևանշ վերցնել Սոֆիայում կրած պարտությունից հետո. Բերեզովսկի
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հայտարարել է, որ ազգային հավաքականը հավատում է աշխարհի 2014թ. առաջնության փլեյ-օֆֆ փուլ դուրս գալուն:
«Օրեցօր ես ավելի լավ եմ զգում ինձ, ապաքինվում եմ: Մարզվում եմ ընդհանուր խմբի հետ, մինչ` այս «Դինամոյում»,-այժմ ել` ազգային հավաքականում: Թե բուլղարացիների հետ խաղում, ով կպաշտպանի հավաքականի դարպասը, կորոշի մարզիչը խաղից առաջ: Դեռևս Հայաստանի հավաքականը տեսականորեն խմբում երկրորդ տեղը զբաղեցնելու հնարավորություն ունի, այդ պատճառով էլ պետք է պայքարել: Մենք մտադիր ենք ռևանշ վերցնել Սոֆիայում կրած պարտությունից հետո, առավել ևս, այդ խաղից հետո իր կարիերան ավարտեց Սարգիս Հովսեփյանը: Դա առաջին պարտությունն էր խմբային փուլում և ցանկանում եմ տանը հաղթենք բուլղարացիներին»,-Բերեզովսկու խոսքերը մեջբերում է Спорт-экспресс-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում