Դավիթ Սարգսյանը մեկնել է ԱՄՆ
ԱՐԽԻՎ
Հոկտեմբերի 9-ին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի 2013 թվականի տարեկան համաժողովի աշխատանքներին:
Հայկական պատվիրակության կազմում են էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Ֆինանսների նախարարը, ով հանդիսանում է Արժույթի միջազգային հիմնադրամում Հայաստանի Հանրապետության կառավարիչը, Վաշինգտոնում նաև մի շարք հանդիպումներ կունենա հիմնադրամի փոխնախագահի, ԱՄՀ-ի գործադիր տնօրենի, Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենի և այլ պաշտոնյաների ու պատվիրակությունների հետ: Նախարարը Վաշինգտոնում կմասնակցի նաև Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների կառավարությունների ղեկավարների ու ֆինանսների նախարարների հանդիպմանը:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)