Մերլին Մոնրոյի պլաստիկ վիրահատությունների բժշկական արխիվն աճուրդի կհանվի
Այլ
Հանրահայտ դերասանուհի և երգչուհի Մերլին Մոնրոյի տարած պլաստիկ վիրահատությունների մասին տվյալները հաստատող բժշկական արխիվը նոյեմբերին աճուրդի կհանվի. գրում է Интерфакс-ը` հղում կատարելով ամերիկյան ԶԼՄ-ներին: Բժշկական արխիվում առկա են քթի և ծնոտի պլաստիկ վիրահատության մասին փաստաթղթեր:
Համաձայն այդ փաստաթղթերի` 1950-ին «Ջազում միայն աղջիկներն են» ֆիլմի աստղ դարձած Մերլին Մոնրոյին արհեստական իմպլանտ է տեղադրվել ծնոտի հատվածում, ինչպես նաև կատարել են քթի ուղղում: Այդ փաստաթղթերը վկայում են նաև, որ Մոնրոյի մոտ 1956-ին նեյտրոպենիայի (ջերմաստիճանի կտրուկ բարձրացում արյան մեջ նեյտրոֆիլ լեյկոցիտների նվազման ֆոնի վրա) նոպա է եղել, իսկ 1957-ին նա արտարգանդային հղիություն է տարել: Բժշկական արխիվն ուղեկցվում է ռենտգենային նկարներով:
Ակնկալվում է, որ Julien's Auctions աճուրդը տեղի կունենա նոյեմբերի 10-ին Բևերլի Հիլզում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն