«Ռեալը» պատրաստ է հրաժարվել Չաբի Ալոնսոյից
Սպորտ
Մադրիդի «Ռեալը» պատրաստ է հրաժարվել թիմի 31-ամյա կիսապաշտպան Չաբի Ալոնսոյից: Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան թիմի հետ ավարտվում է հաջորդ ամառ: Սակայն կողմերի միջև նոր պայմանագիր, հավանաբար, չի կնքվի Ալոնսոյի առողջական վիճակի պատճառով:
Ֆուտբոլիստը ամռանը վիրահատության էր ենթարկվել, սակայն մինչ այսօր դեռևս ամբողջությամբ չի ապաքինվել:
Ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին, որ Ալոնսոյի տրանսֆերը ցանկանում է գնել Թուրինի «Յուվենտուսը»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում