Ես նման եմ դել Բոսկեին. Ռոբերտո Կարլոս
Սպորտ
Թուրքական «Սիվասպորի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Կարլոսն իրեն որպես մարզիչ համեմատում է Իսպանիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեի հետ:
«Երբ խաղացողը խնդիներ է ունենում, ես փորձում եմ օգնել նրան: Ես նման եմ դել Բոսկեին: Մարզումները պետք է ինտենսիվ լինեն, սակայն երբեմն կարելի է նաև ուրախանալ: Վիսենտեն մտածում է աշխատանքի մասին, հանգստանում է և կրկին մտածում է աշխատանքի մասին: Ես նույնպես այդպիսին եմ»,-բրազիլացու խոսքերը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի կարիերան Կարլոսն ավարտեց Մախաչկալայի «Անժիում»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում