Խաղալու ենք հաղթանակի համար. Ռաֆայել Նազարյան
Սպորտ
Հայաստանի և Ֆրանսիայի երիտասարդական հավաքականնների միջև կայանալիք խաղից առաջ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հանդիպեց լրագրողներին.
«Ֆուտբոլիստների հետ ամեն ինչ կարգին է: Այսօր մարզում կանցկացնենք: Խմբի ֆավորիտը Ֆրանսիան է, սակայն հաճախ լինում է, որ ֆավորիտը չի հաղթում: Մեզ պետք է վաստակել 3 միավոր: Մենք հավասարակշռված խաղ կցուցադրենք: Խաղալու ենք հաղթանակի համար: Յուրաքանչյուր թիմ ունի ուժեղ և թույլ կողմեր: Ուսումնասիրել ենք մրցակցի խաղը: Հարգում ենք Ֆրանսիայի ընտրանուն, ինչպես և բոլոր թիմերին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը կհյուրընկալի ֆրանսիայի ընտրանուն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում