Երևանում շան թաթերը կապել ու նետել են գետը (տեսանյութ)
Հասարակություն
Այսօր Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկում` վերգետնյա անցումի մոտ, բազմաթիվ մարդիկ էին հավաքվել: Aysor.am-ի թղթակիցը ևս այնտեղ էր: Մոտակա խանութների ու սրճարանների աշխատակիցներից բացի դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկաններն ու ԱԻՆ փրկարարները: Վերջիններս երկար սանդուղքներ էին իջացնում դեպի Գետառի հունը, որպեսզի փրկեն ներքևում հայտնված շանը, որի թաթերը կապված էին կպչուն ժապավենով:
Թղթակիցը ներկաներից հետաքրքրվեց, թե ինչպես է կենդանին հայտնվել ներքևում: Պարզվեց` շանը կերակրում են մոտակա սրճարաններից մեկի աշխատողները: Նրանց խոսքով` կենդանին հանգիստ է և երբեք անհանգստություն չի պատճառել ոչ անցորդներին, ոչ սրճարանի հաճախորդներին:
Անօգնական շան ձայնը լսել ու ԱԻՆ զանգել է մի երիտասարդ:
Ոչ ոք չի նկատել, թե ով է կապել շան թաթերն ու նրան նետել գետը:
ՀԳ. Սևուկը, ինչպես պարզվեց ավելի ուշ այսպես է Գետառում հայտնված շունիկի անունը, շատ մարդամոտ էր: Անգամ նման դաժան վերաբերմունքի արժանանալուց հետո ոչ մի անգամ չհաչաց, հակառակը' փրկվելուց անմիջապես հետո վազեց իրեն կերակրող կանանց մոտ:
Մանրամասները` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն