Հայաստան-Բուլղարիա խաղից առաջ ՖԱՖ-ը երթ կկազմակերպի
Սպորտ
Հոկտեմբերի 11-ին «Հանրապետական» մարզադաշտում կկայանա աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի վերջին` Հայաստան-Բուլղարիա հանդիպումը:
ՖԱՖ-ը, ինչպես միշտ, ազգային հավաքականի խաղից առաջ կազմակերպելու է ավանդական դարձած երկրպագուների միասնական երթ դեպի մարզադաշտ:
Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուները կարող են միանալ երթին հոկտեմբերի 11-ին,` ժամը 16:30, Ֆրանսիայի հրապարակին կից` Ֆիլհարմոնիայի առջև գտնվող Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ:
Երթը կընթանա Օպերա - Թումանյան փողոց - Հյուսիսային պողոտա - Հանրապետության հրապարակ - Վերնիսաժ - Վարդան Մամիկոնյանի արձան - Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ ճանապարհով:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում