Դել Բոսկեն կերկարաձգի պայմանագիրը Իսպանիայի ընտրանու հետ
Սպորտ
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեին կառաջարկի ևս 2 տարվա պայմանագիր:
Ինչպես տեղեկացնում է AS-ը, ԻՖՖ-ն Դել Դոսկեին կդիմի Բելառուսի և Վրաստանի հավաքականների հետ կայանալիք խաղերից հետո:
«Դել Բոսկեն իսպանական ֆուտբոլի ժառանգությունն է: Ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում մենք ալտերնատիվ տարբերակ չունենք: Նա ազգային հավաքականը կգլխավորի այնքան ժամանակ, որքան ինքը ցանկանա»,-նշել է ԻՖՖ-ի գլխավոր քարտուղար Խորխե Պերեսը:
Դել Բոսկեի գլխավարություամբ` Իսպանիայի ազգային ընտրանին տոնել է 65 հաղթանակ, ինչը ռեկորդ է: Իսպանացիները նաև նվաճել են 2010-ի աշխարհի գավաթը, ինչպես նաև` 2012թ. Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Ինքը՝ Դել Բոսկեն, դեմ չէ նոր պայմանագրի կնքմանը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում