Նեյմարի նկատմամբ ամենաշատն են կանոնները խախտում
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Նեյմարը Իսպանիայի առաջնության 8 տուրերից հետո գլխավորում է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնց նկատմամբ ամենաշատն են խախտել կանոնները. տեղեկացնում է Marca-ն:
Ներկայումս Բրազիլիայի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ կանոնները խախտել են 32 անգամ: Երկրորդ տեղում «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Դիեգո Կոստան է (31 խախտում): Եռյակում է նաև «Ռեալի» խաղացող Իսկոն (27):
Նեյմարը գերազանցում է նաև դեղին քարտերի քանակով, որոնք մրցակիցները ստացել են բրազիլացու նկատմամբ կանոնների խախտման համար (8):
Նշենք, որ ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում Լա լիգայում դարձել է 2 գոլի հեղինակ և կատարել է 5 արդյունավետ փոխանցում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում