«Ճվճվ» Արոյի որդին ու նրա ընկերը եղել են թմրանյութի ազդեցության տակ (ֆոտո)
Հասարակություն
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 266 հոդվածի 1-ին մասի (թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի, դրանց համարժեքների և պրեկուրսորների ապօրինի շրջանառություն իրականացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեներգործուն միջոցներ պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված քրեական գործը հարուցվել է Երևան քաղաքի Սայաթ-Նովա 12 շենքի բնակի,չ 20-ամյա Սերժ Վարդանյանի և Երևան քաղաքի Մոսկովյան 31 շենքի բնակիչ, 22-ամյա Ռաֆայել Այվազյանի նկատմամբ: Սեպտեմբերի 26-ին Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ծառայության ժամանակ նկատել էին, որ Лада 2172 մակնիշի 44 RR 404 համարանիշի ավտոմեքենայի վարորդը չարամտորեն խախտում էր երթևեկության կանոնները:
ՃՈ աշխատակիցները փորձել են կանգնեցնել նրան, սակայն վարորդը դիմել էր փախուստի, ինչից հետո հետապնդող ոստիկանները ռադիոկապով տեղեկացրել էին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ հրահանգ են ստացել, որպեսզի մի քանի ավտոմեքենաներով շրջափակեն փախուստի դիմած վարորդին ու նրա տրանսպորտային միջոցը:
Կիլիկիա թաղամասում ՃՈ աշխատակիցներին հաջողվել էր «փախստականի» առաջխաղացումը կասեցնել, ինչից հետո ավտոմեքենայի վարորդ, Երևան քաղաքի Սայաթ-Նովա 12 շենքի բնակիչ, 20-ամյա Սերժ Վարդանյանը և ուղևոր, Երևան քաղաքի Մոսկովյան 31 շենքի բնակիչ, 22-ամյա Ռաֆայել Այվազյանը սկսել են դիմադրություն ցույց տալ ճանապարհային ոստիկաններին, իսկ վարորդն էլ հրաժարվել էր ներկայացնել փաստաթղթերն ու ավտոմեքենայի բանալիները:
Մանրամասն` այստեղ:





















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն