«Շեր, ներիր, խնդրում եմ». Գարիկ Մարտիրոսյանը ներողություն է խնդրել (տեսանյութ)
Հասարակություն
Ռուսական «Как две капли воды» հեռուստաշոուի ժամանակ, երբ երգչուհի Եվա Բուշմինան, կերտելով Շերի կերպարը, երգում էր նրա «Believe» երգը, ժյուրիի անդամ Գարիկ Մարտիրոսյանը այնպիսի մի արտահայտություն էր արել, որը ցնցել էր հայկական արմատներ ունեցող Սարգսյան ազգանունը կրող Շերի երկրպագուների` Հայաստանի և Սփյուռքի ողջ բանակին: «Ոչնչից նա կարողացավ ինչ-որ բան ստանալ»,- ասել էր Գարիկը:
Ավելի ուշ Գարիկը «Сегодня»-ի էքսկլյուզիվ տեսանյութում ներողություն է խնդրել Շերի բոլոր երկրպագուներից` մեկնաբանելով, որ իր արտահայտությունը վերաբերել է միայն Եվա Բուշմինայի կերտած Շերի կերպարին: «Ո՞վ եմ ես, որ նրա մասին խոսեմ»,- ավելացրել է Գարիկը:
Տեսանյութը` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն