Ամուսինը Վանաձորում գտնվող «Երեք խոզուկներ քյաբաբնոց»-ի մոտ դանակահարել է կնոջը (ֆոտո)
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեկոյան, Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ 54-ամյա Սիրանուշ Աղաբեկյանը՝ ականջի և պարանոցի մասում, սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքների հետևանքով: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ քննչական խումբը՝ մարզի ոստիկանապետ Անուբաղ Համբարյանի և վարչության պետի տեղակալ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Վանաձորի «Երեք խոզուկներ» «քյաբաբնոց»-ի մոտից: Ու արդեն նշված վայր մեկնած Բազումի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է , որ Ս. Աղաբեկյանին դանակով հարվածել է ամուսինը՝ 57-ամյա Լևոն Աղաբեկյանը, ով, ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում մեղայականով ներկայացել է: Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակը:
Մանրամասն` այստեղ:




















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն