Ով է լինելու Ֆրանսիայի Հայոց թեմի նոր առաջնորդը
Հայկական Մամուլ
Ֆրանսիայի Հայոց թեմի թեմական պատգամավորական ժողովը լինելու է հոկտեմբերի 19-ին և հենց այդ ժողովի ընթացքում կքննարկվի և կորոշվի, թե ով է լինելու Ֆրանսիայի Հայոց թեմի նոր առաջնորդը:
Այս մասին երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթին հայտնել է Մայր աթոռի մամլո դիվանի պատասխանատու տեր Վահրամը և նշել, որ հենց թեմականների քվեարկության արդյունքում է որոշվելու, թե ով կլինի Հայոց թեմի նոր առաջնորդը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը կաթողիկոսին իր հրաժարականը ներկայացրել է հուլիսի մեկին, որում խնդրել էր իրեն պաշտոնից ազատել նոյեմբերի 1-ից, որպեսզի ավարտին հասցնի սկսած գործերը:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը