Ավտովթար Վայքում. կա 2 վիրավոր
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 9-ին` ժամը 20.37-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու թիվ 34 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են 1985թ. Զ. Ս.-ի վարած «Մերսեդես» մակնիշի 03LU068 պետհամարանիշի և 1979թ. ծնված Կ. Հ.-ի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 01LO681 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Օպել Վեկտրա» ավտոմեքենայի վարորդը և ուղևոր՝ 1986թ. ծնված Ա. Մ.-ն տեղափոխվել են Վայք քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները կանխել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վառելիքի արտահոսքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն