Հայաստանի հետ խաղն ավելի դժվար է լինելու, քան` չեխերի. Բուլղարիայի մարզիչ
Սպորտ
Աշխարհի 2014-ի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Բուլղարիա խաղից առաջ Լյուբոսլավ Պենևը Սոֆիայում տված մամլո ասուլիսի ժամանակ նշել է.
«Երևանում կայանալիք խաղն առանցքային նշանակություն կունենա: Կարծում եմ` այդ խաղն ավելի դժվար է լինելու, քան չեխերի հետ հանդիպումը: Հանդիպմանը պետք է մոտենանք մեծ լրջությամբ, ինչպես որ նախկինում էր: Հնարավոր է` հասնենք փլեյ-օֆֆ: Ֆուտբոլիստները գիտեն, թե ինչ ենք նրանցից ակնկալում:
Մենք պետք է պայքարենք, եթե նույնիսկ մրցակիցը սադրանքի դիմի: Դաշտում 11-ը 11-ի դեմ է: Պետք է մեր առջև դրված խնդիրը մրցակցից լավ կատարենք: Չեմ կարծում, որ մեր խաղացողների շրջանում լարվածություն կա»,-մարզչի խոսքերը մեջբերում է Sportal.bg-ը։
Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում