Օբաման հայտարարել է, որ չի բանակցի հանրապետականների հետ` ատրճանակը քունքին դրած
ԱՄՆ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ներկայացուցիչների պալատում դեմոկրատների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ չի պատրաստվում բյուջեի հարցի շուրջ բանակցություններ վարել ընդդիմադիր հանրապետականների հետ` ատրճանակը քունքին:
Ինչպես հաղորդում է Politico պարբերականը, հղում կատարելով նիստին ներկա կոնգրեսականներին, Օբաման կրկնել է, որ պատրաստ է կարճաժամկետ համաձայնության գալ, երբ որ կդադարեցվի պետհաստատությունների կաթվածը և կընդլայնվի պետական պարտքի լիմիտը, ինչը հնարավորություն կտա բանակցել բյուջեի խնդրի շուրջ: Նրա խոսքերով` դա կօգնի կոնգրեսի հանրապետականներին դուրս գալ քաղաքական թակարդից:
Միաժամանակ, Օբաման հրաժարվել է ընդառաջ գնալ դեմոկրատ կոնգրեսականներին, ովքեր համաձայնվել են պետհաստատությունների մասնակի ֆինանսավորմանը:
Օբաման կոնգրեսի հետ շարունակելու է խորհրդակցությունները այս հինգշաբթի օրը և առանձին-առանձին հանդիպումներ է ունենալու դեմոկրատների ու հանրապետականների հետ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն