Խմբից դուրս գալու մեր շանսերը չնչին են, սակայն պետք է օգտագործենք դա. Վարդան Մինասյան
Սպորտ
Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Բուլղարիա խաղից առաջ մեր հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հանդիպեց լրագրողներին:
Հավաքականի մարզիչը մասնավարոպես նշեց.
«Խմբից դուրս գալու մեր շանսերը չնչին են, սակայն պետք է մինչև վերջ օգտագործենք: Բուլղարացիները գրեթե բոլոր խաղերում առանց կորուստների են լինում և գրեթե միշտ նույն սխեմայով են խաղում: Վաղը մեզ համար ամենակարևորը կլինի հաղթական հաշիվը և հաղթանակը»,-նշեց Մինասյանը:
Խոսելով հավաքականի ֆուտբոլիստների մասին` Մինասյանը ասաց.
«Հրավիրել ենք 20 ֆուտբոլիստ: Մասիս Ոսկանյանի մասնակցությունը հարցականի տակ է: Մյուսները պատրաստ են խաղին: Ռոման Բերեզովսկին երեկվա մարզմանը ցույց տվեց, որ նա լիարժեք պատրաստ է խաղին: Էդգար Մանուչարյանը դեռ չի բավարարում մեր պահանջներին:»


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում