ԵԽԽՎ-ն և Եվրախորհրդարանը ազատ և թափանցիկ են ճանաչել Ասրբեջանում ընտրությունները, իսկ ընդդիմությունը նոր քվեարկության կոչ է անում
Ադրբեջան
ԵԽԽՎ և Եվրախորհրդարանի պատվիրակությունների ղեկավարներ Ռոբերտ Վոլտերը և Պինո Արլաչին հինգշաբթի օրը տված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և արդար:
«ԵԽԽՎ և Եվրախորհրդարանի պատվիրակությունները հրավիրվել են Ադրբեջանի կառավարության կողմից նախագահական ընտրություններին հետևելու համար: Մենք պատվիրակության անունից շնորհավորում ենք ադրբեջանցի ժողովրդին խաղաղ անցկացրած քվեարկության կապակցությամբ»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ. մեջբերում է Trend-ը: Քվեարկության օրը ընտրազանգվածների վրա ճնշումներ չեն գրանցվել, ասված է հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ, Ադրբեջանում ընդդիմության միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին կոչ է արել չեղյալ ճանաչել նախագահական ընտրությունները և նոր քվեարկություն անցկացնել: Հասանլիի խոսքերով` ընտրությունները արդար չեն եղել, գրանցվել են ընտրախախտումներ, իսկ հեռուստաընկերությունների վրա միշտ առկա է եղել պետական հսկողություն:
Նշենք, որ Ադրբեջանի ԿԸՀ-ի տվյալներով` գործող նախագահ Իլհամ Ալիևը հավաքել է ձայների 84.59%-ը, իսկ ընդդիմադիր Հասանլին` 5.54%:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն