Վլադիմիր Պուտինը զանգել է Ալիևին` հաղթանակի կապակցությամբ շնորհավորելու
Ադրբեջան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վերընտրված նախագահ Իլհամ Ալիևի հետ` շնորհավորելով նրան նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
«Այսօր ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև: Պուտինը ջերմորեն շնորհավորել է Ալիևին հաղթանակի կապակցությամբ»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել` նշելով, որ Ալիևի համոզիչ հաղթանակը վկայում է նրա բարձր քաղաքական հեղինակության մասին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն