ԵԱՀԿ-ն քննադատել է Ադրբեջանում Ալիևի վերընտրվելը
Ադրբեջան
Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները, որոնց արդյունքում երկրի նախագահ Իլհամ Ալիևը 3-րդ անգամ վերընտրվեց իր պաշտոնում, ընթացել են լուրջ թերացումներով: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը` հղում կատարելով ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին: Հիմնական խնդիրների թվում, որոնք նկատվել են ընտրությունների ընթացքում, դիտորդները նշում են մտքի ազատ արտահայտման և հավաքներ կազմակերպելու իրավունքի բացակայությունը, ինչպես նաև` նախընտրական քարոզարշավում թեկնածուների անհավասար իրավունքները:
Դիտորդների կարծիքով`բացի ազատ արտահայտման իրավունքի սահմանափակումներից` տեղ են գտել նաև ընտրազանգվածների վրա գործադրված ճնշումները` նրանց վախեցնելու միջոցով: ԵԱՀԿ-ի կայքում նշված են նաև ձայների հաշվարկի ընթացքում գրանցված թերացումները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն