Հուսով եմ` Բուլղարիայի հավաքականը կպայքարի հաղթանակի համար. Արմեն Նազարյան
Սպորտ
Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն և Բուլղարիայի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը sportal.bg-ի հետ զրույցում խոսել է վաղը կայանալիք Հայաստան-Բուլղարիա աշխարհի առաջնության ընտրական խաղի մասին և հույս հայտնել, որ բուլղարացիները կպայքարեն հաղթանակի համար:
«Բուլղարիան պայքարը շարունակելու մեծ հնարավորություն ունի: Հայերը միշտ պարտվում են տանը և հաջող խաղում արտագնա խաղերում: Հնարավոր է` հանդիպումը ավարտվի 1:0 հաշվով` հօգուտ հյուրերի, կամ էլ կավարտվի ոչ ոքի: Այնպես, ինչպես մենք եք պայքարում տատամիի վրա, հուսով եմ` այդպես էլ Բուլղարիայի հավաքականը կպայքարի Երևանում հաղթանակի համար»,- նշել է Նազարյանը


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում