Դեդ Հասանի կողմից թագադրված ազգությամբ հայ «օրենքով գողը» գողական «ռազբորկա» է սարքել
Հասարակություն
Մոսկվայի հյուսիս-արևելքում գողական «ռազբորկա» է տեղի ունեցել հայ «օրենքով գող» Գևորգ Գրիգորյանի մասնակցությամբ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հանցագործ աշխարհում վերջինս հայտնի է Գևորիկ Նեֆտեկասկիյ մականունով: Վեճը սկսել է նրանից, որ Գևորիկը հաշիվներ է ունեցել Սուտուլիյ մականունով Ահմեդ Եվլոևի կողմից նշանակված «նայող»-ի հետ: Նա չի պատկերացրել, որ Եվլոևն անձամբ կարող էր գալ հաշիվ մաքրելու, այդ պատճառով երկու թիկնապահների հետ է գնացել:
Վեճը վեր էր ածվել ծեծկռտուքի, ինչի հետևանքում Գևորիկի գլխին շշով հարվածել էին, իսկ նրա թիկնապահին՝ դանակահարել: Նշենք, որ Գևորիկը «թագադրվել» էր Դեդ Հասանի կողմից՝ անցյալ տարվա դեկտեմբերին: Քանի որ Սուտուլին «օրենքով գող» չի համարվում, Գևորիկի ծեծկռտուքը ամենայն հավանականությամբ անպատասխան չի մնա: Գևորիկի շրջապատը գտնում է, որ նա տուժել է իր անփութության պատճառով, քանի որ անպատրաստ է գնացել «ռազբորկային»:
Մանրամասները` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն