«Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայում Երևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ Bloomberg Հորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնել Տնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվել Թրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար 90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետ Լավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան (տեսանյութ) ՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում.Վարդևանյան (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Իրանի ճգնաժամի և Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթի համաշխարհային պաշարները նվազել են 1 մլրդ բարելով 

Մտորումներ Հայաստանի արտաքին քաղաքականության շուրջ

Արտաքին Քաղաքական

Որևէ երկրի արտաքին քաղաքականությունը մեծամասամբ տվյալ երկրի դիվանագետների և ի պաշտոնե արտաքին քաղաքականությանն առնչվող անձանց գործունեության ոլորտն է: Եվ երբ արտաքին քաղաքականությունից սկսում են խոսել ոչ թե դիվանագետներն, այլ այդ ոլորտից նույնիսկ չնչին գաղափար չունեցող «ՀՐԱՊԱՐԱԿախոսները», թղթին հանձնածը, այն էլ խմբագրականը, ստացվում է ոչ թե հոդված կամ վերլուծություն, այլ սևով սպիտակի վրա արված խզբզանք:

Երբ վերոնշյալ «ոչ դիվանագետները» սկսում են գրել ասենք հայ-թուրքական հարաբերություններում մեր դիվանագիտության «խայտառակ ձախողման» և «մինչֆուտբոլային մակարդակում» չգտնվելու մասին, ապա անմիջապես հակադարձելու և ճշմարտությունը նրանց համար (եթե, իհարկե, չգիտեն) երևան հանելու ցանկություն է լինում: Այո, իսկապես, հայ-թուրքական հարաբերություններն այսօր հեռու են «մինչֆուտբոլային մակարդակից»:

Հաճախակի արևմտամետ բարքերից բարձրաձայնող այս անձանց հետ խոսենք Արևմուտքից արված հայտարարություններից: Հայ-թուրքական գործընթացի սկսվելուց և դրա «խայտառակ ձախողումից» հաշված ամիսներ անց` 2010թ. հուլիսի 4-ին, պաշտոնական այցով Երևանում գտնվող ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարում է. «Այժմ գնդակը հակառակորդի կողմում է, և հասել է գործելու նրանց ժամանակը: Մենք հիացած ենք Հայաստանի նախագահի քաղաքականությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում և տպավորված ենք Երևանի ապրիլյան որոշմամբ, որ հայկական կողմը ետ չի կանչել իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից` չնայած հակառակ կողմի ձեռնարկած խոչընդոտներին: Միացյալ նահանգները կոչ են արել Թուրքիային նույնպես ջանքեր գործադրել` Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար»:

Դրանից շուրջ 2 տարի անց` 2012թ. հունիսի 4-ին կրկին Երևանում գտնվող ԱՄՆ Պետքարտուղարը նույնությամբ կրկնեց իր խոսքերը` նշելով, որ «մինչև հիմա գնդակը Թուրքիայի դաշտում է»: Նույն միտքն ի դեպ, տարբեր ժամանակներում արտահայտել են օտարերկրացի ու հայաստանցի շատ քաղաքական գործիչներ:

Այսինքն, ողջ միջազգային հանրությունն ականատես եղավ, որ հենց թուրքական կողմը ձախողեց այս գործընթացը` հետ կանգնելով պայմանավորվածություններից և առաջ քաշելով նախապայմաններ: Բոլորը տեսան, որ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի բացակայության միակ պատասխանատուն Թուրքիան է: Հայաստանն առաջին անգամ Թուրքիայի հետ խոսեց հավասարը հավասարի հետ և դիվանագիտական ճակատում կատարեց մի քայլ, որն ստիպեց «փորձառու» թուրքական դիվանագիտությանը մի քանի քայլ հետ կատարել: Բոլորը տեսան, որ նախկինում վարած թուրքական քարոզչությունը, թե Հայաստանի պահանջների պատճառով հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չի գրանցվում, փուչ է և չնայած Հայաստանի մեկնած ձեռքին, Թուրքիան է հետ կանգնում պայմանավորվածություններից, մեծ Թուրքիան փոքրոգիություն է դրսևրում:

Ինչ վերաբերում է Եվրամիության հետ տարվող բանակցություններին, ապա դրանք մշտապես եղել են հնարավորինս բաց և թափանցիկ բոլորի համար, ու երկրի բարձրագույն ղեկավարությունն անընդհատ հայտարարել է, որ դրանք որևէ կերպ չեն կարող ազդել Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ մեր ունեցած հարաբերությունների վրա: Դա ըմբռնել ու դրա մասին հայտարարել են նաև Եվրամիության պաշտոնյաները: Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպայի խորհրդում օրեր առաջ ունեցած իր ելույթում շեշտեց, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը եղել է բացառապես հայկական կողմինը, և Ռուսաստանի կողմից գործադրված ճնշումների մասին խոսելն ավելորդ է: Հայաստանը ջանքեր է գործադրում, որպեսզի ԵՄ հետ ունենա հնարավորինս խորը համագործակցություն, անկախ նրանից, թե դա ինչպիսի անուն կունենա, ինչ պայմանագիր կքնվի: Սակայն այս ոլորտը համարել որպես ձախողված կարող է միայն այնպիսի մեկը, ով բացարձակապես չի պատկերացնում, թե ինչ ասել է դիվանագիտական գործընթացը: Ցանկացած նման գործընթաց որոշակի նպատակ է հետապնդում: Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը երկրի անվտանգության և բարեկեցության բարձրացումն է: Այս համատեքստում այն մարդիկ, ովքեր գտնում են, որ ամեն գնով պետք է պահպանել ԵՄ հետ ասոցացման գործընթացը, լրացուցիչ մեկնաբանություններ և հստակ ապացույցներ պետք է ներկայացնեն, թե այն որչափ համեմատական է Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական և տնտեսական համագործակցությանը:

Խոսելով Հայաստանի ներկայիս արտգործնախարարի կողմից տարվող արտաքին քաղաքական ուղղության մասին` կարելի է փաստել, որ Նալբանդյանն, այո, կարող է դառնալ ամենաերկարատև պաշտոնավարող ԱԳ նախարարը, քանզի կշռադատված և առանց մարտավարական ու լեզվական սայթաքումների արտաքին քաղաքականություն է վարում: Նրա պաշտոնավարումը նշանավորվեց աշխարհի տարբեր մասերում գտնվող պետությունների հետ համագործակցության շեշտակի զարգացման ընթացքում հիշարժան է հատկապես Արևելյան Ասիայի երկրների հետ Հայաստանի ունեցած հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու գործընթացը:

Վերջին 4 տարիներին Հայաստանը տասից ավելի նոր դեսպանություններ բացեց:

Հենց այս ժամանակաշրջանում սկսվեց Արցախի միջազգային ճանաչման գործընթացը, գործի դրվեցին ճանաչմանսը հասնելու նոր մեխանիզմներ՝ պատգամավորական խմբերի ստեղծումը։ Ղարաբաղի հարցում Նալբանդյանի օրոք միջազգային հանրությունը' ի դեմս համանախագահ երկրների, հստակորեն արձանագրեց ինքնորոշման իրավունքը` որպես խնդրի կարգավորման անքակտելի և հիմնարար սկզբունք: Այս դիրքորոշումն իր արտացոլումը գտավ Լ’Աքվիլայի, Մուսկոկայի, Դովիլի, Լոս Կաբոսի և Էնիսկիլենի համատեղ հայտարարություններում: Ցանկալի չէ հիշել միջազգային հանրության կողմից մեր անկախությանը հաջորդած հայտարարությունները, բանաձևերն այս հարցում:

Միևնույն է, սակայն, փաստերի խեղաթյուրումը և ամենն իրենց ցանկացած լույսի ներքո ներկայացնելու «հրապարակախոսների» ձգտումը շարունակվում է: Դրա պատճառները նույնպես կարելի է առանձին ախտորոշել և «բուժում» սահմանել:

Եթե կա թերթի էջեր լցնելու և «հաց վաստակելու» խնդիր, դա կարելի է ըմբռնել: Սակայն այդ դեպքում հարկավոր է դիմել ամենատարբեր ոլորտների իրական մասնագետների, որոնք մեր երկրում քիչ չեն, և նրանցից բոլորովին անվճար ստանալ տարատեսակ հարցերին առնչվող բավական խելամիտ վերլուծություններ ու զետեղել դրանք սեփական թերթի էջերում:

Իսկ եթե նմանատիպ գործունեությամբ լուրջ նպատակներ չեն հետապնդվում, և նպատակը կամ պատվերն ուղղակի ցեխ շպրտելն է, ապա հեշտությամբ կարելի է գտնել սեփական պրոֆիլին առավել հարմար ու առավել բարձր վարձատրվող աշխատանք: Ինչու՞, ուրեմն, խաղալ մարդկանց և ամբողջ գերատեսչությունների պատվի հետ: Ինչու՞ փորձել մութ սենյակում սև կատու փնտրել, երբ «սև կատուները» վաղուց լքել են սենյակը...

ԱԺ պատգամավոր` Նաիրա Կարապետյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինը օրվա ընթացքում Հորմուզի նեղուցում այրվել է տասնմեկ տանկեր«Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայումԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ BloombergԻրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու իր պատրաստակամության մասինՀորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնելՏնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվելԳուտերեշ. Մարդկությունը դեռևս պարտվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարումԹրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետԼավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան (տեսանյութ) Ուկրաինան և ՆԱՏՕ-ն ստորագրել են զենքի զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում.Վարդևանյան (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Իրանի ճգնաժամի և Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթի համաշխարհային պաշարները նվազել են 1 մլրդ բարելովՆորակառույցում գազիֆիկացման համար կառուցապատողի համաձայնությունն անհրաժեշտ չէ Իրանում 16-ամյա դստեր սպանությունից հետո մայրը ստիպված է եղել փախչել երկրիցՊեսկովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպումների մասինԹՐԻՓՓ նախագծի հատվածում սահմանազատման աշխատանքները կարող են իրականացվել արտահերթ. Մհեր Գրիգորյան Airbnb-ի նոր կանոններով հյուրերն այլևս պարտավոր չեն մաքրել բնակարանները լքելուց առաջ2027-ին պետական բյուջեի եկամուտները 2026-ի համեմատության աճելու են մոտ 500 մլրդ դրամով. Վահե Հովհաննիսյան Բելգիայի վարչապետը հրաժարական է տվելԱՄՆ-ն և Իրանը չեն բարձրացրել բարձր հարստացված ուրանի դուրսբերման հարցըBinance-ից մեկ օրում դուրս է բերվել շուրջ 3.6 մլրդ դոլարի կրիպտոակտիվԳազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Թուրքիայում 19 շրջան կարող է ստանալ նահանգի կարգավիճակ․ Բահչելին ներկայացրել է նախագիծըՉինաստանը կոչ է արել թուլացնել լարվածությունը Կորեական թերակղզումԿոտայքի մարզում տատիկն ու թոռնիկը հոսանքահարվել են բանջար հավաքելիս և տեղափոխվել հիվանդանոց Ուկրաինայում կեղծ ահազանգեր են տարածվել ճառագայթման և քիմիական վտանգի մասին«Զվարթնոց»–ում ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակից 8,000 դոլար և 50 հազար ռուբլի գողացnղին Welt. Զելենսկին պարբերաբար զինամթերք է խնդրում իր գործընկերներիցԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի (տեսանյութ) Կարլսոն. ԱՄՆ-ը կարող է միջուկային հարված հասցնել ԻրանինՀաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել (տեսանյութ) Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը (տեսանյութ) Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրողԳուտերեշը չի տեսնում Ուկրաինայի հակամարտության կարճաժամկետ լուծումԱվելի շատ երկրից գնում ա, քան գալիս, ճեղքվածքն ինչպե՞ս եք փակելու. Կարապետյանը՝ ֆիննախին (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրա2019-ին Արցախին բյուջետային վարկ եք տվել, հիմա ստացվում է՝ Ադրբեջանի՞ն եք տվել․ Ղազարյան (տեսանյութ) «Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազից նվերներ է ստացելՄերձավոր Արևելքը չպետք է դառնա մրցակցության ասպարեզ․ Սի ԾինփինԵրևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ ԱռավոտՓաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել էԱյսօր ՀՀ-ում տեղի ունեցող կապիտալ ներդրումները գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները. Փաշինյան (տեսանյութ)
Ամենադիտված